
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փետրվարի 2-ին գրել էինք, որ Երեւանի փոխքաղաքապետեր են նշանակվելու Գեւորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփան Մաչյանը: Երեքին էլ ընտրել է Տիգրան Ավինյանը, որը շուտով նշանակվելու է քաղաքապետի առաջին տեղակալ` դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով:
Երեկ ներկայացնելով նորանշանակ փոխքաղաքապետերին՝ դեռեւս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է, եւ ասել է, որ «շատ լավ, բովանդակային թիմ է ձեւավորվում»:
Հայտնի է, որ Գեւորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության եւ սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, չգիտես ինչու, ոչ թե իրավաբանական, այլ առեւտրի եւ գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը` քաղաքաշինական»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում