
Փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը: