Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հուլիսի 03-ից մինչև 2018 թվականի հունիսի 28-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 24-րդ և 22/1-րդ հասցեներում գտնվող գույքերն անհատույց զբաղեցվել և օգտագործվել են «Կարեն-Z» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Ղազարյանի կողմից, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է պատճառել պետության օրինական շահերին:

Ք. Մ.




Լրահոս