Ջրահեռացման ծառայությունների սակագները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագները նվազել են՝ 1.1 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դա պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4.3 տոկոս նվազումով: Իսկ ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագները բարձրացել են 11.37 տոկոսով: Սրա պատճառը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն է, որով այս տարվա հունվարի 1-ից նոր գներ են սահմանվել: Նշված փոփոխությունների հետևանքով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կեղտաջրերի հեռացման ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է սպառողական գների ինդեքսի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:

Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Կապան քաղաքներում: Երեւանում մատուցված ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.4 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս