
Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին:
Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ:
Կրթաթոշակները նախատեսված են ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք է ունենան հունարենի իմացությունը հավաստող վկայական կամ մինչև ուսումնառությունն անցնեն հունարենի մեկամյա դասընթաց:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը՝ կից նյութում: