![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/3-25.jpg)
Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական աշխատանքների որակական ամենաբարձր չափորոշիչներն ու դրանք ավարտելու համար սահմանված ժամկետները: