COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 400 810 109: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 764 461 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում ՝ Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 77 051 506 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 908 820-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 410 976-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 505 279 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 26 793 497 հիվանդացած, նրանցից մահացել է 634 118 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 741,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2791, Հնդկաստանում՝ 360, Բրազիլիայում՝ 2949 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: