ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Քեռյանը ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում նկատում է՝ թեեւ Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի հետ համագործակցային ձեւաչափեր է մշակել էներգետիկ, կոմունիկացիոն եւ այլ ոլորտներում, բայց իրականում երբեք ու ոչ ոք չի կարող ասել, որ Ռուսատստանն ու Թուրքիան կարող են հավերժ ու հավատարիմ դաշնակիցներ լինել: Նրանց դաշնակցություն ու մրցակցությունը միշտ իրավիճակային է:

Եվ այս բարդ իրավիճակում, մեկնաբանում է մեր զրուցակիցը, Հայաստանը, երբեմն իր կամքից անկախ, իրադարձություներից առաջ ընկնել չի կարողանում, քանի որ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդելու համապատասխան ռեսուրսներ չունի:
Քեռյանի մեկնաբանությամբ՝ իշխանությունը Թուրքայից եկող վտանգները ստիպած է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ չեզոքացնել:
-Պարո՛ն Քեռյան, տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են ծավալվում՝ սկսած Ռուսաստանի առաջարկած 3+3 ձեւաչափից, ավարտած հայ-թուրքական օդանավի ժամանումով դեպի Ստամբուլ։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ խաղաքարտերը խառնում են։ Հայաստանը այս թոհուբոհի մեջ ի՞նչ դիրք է զբաղեցնում։
-Տարածաշրջանային գործընթացները եւ ուժերի հարաբերակցության փոփոխությունները էականորեն կախված չեն փոքր պետություններից, առավել շատ համաշխարհային ուժային կենտրոնները, մեծ խաղացողներն են այստեղ իրենց սրերը խաչում, իրենց ազդեցությամբ ոլորտները կծում եւ այստեղ հարցադրում անել, թե Հայաստանն ինչ դերակատարում ունի, ինձ թվում է՝ մենք պետք է փոխենք հարցադրումը, այսպես՝ նմանատիպ փոփոխությունների պարագայում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը, ի՞նչ ճիշտ քայլեր անի։ Ընդհանրապես, հարավային Կովկասը շատ բարդ է ոչ միայն այն առումով, որ այստեղ խաչաձեւում են Եվրամիության, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի շահերը, այլ նաեւ բարդ է, որ հարավկովկասյան երեք հանրապետությունները անկախություններից ի վեր չունեն իրենց արտաքին քաղաքական վեկտորը, կողմնորոշվածությունը։ Հակասում է մեկը մյուսին, եւ այս պատճառով քաղաքագետները երբեմն հարավային Կովկասը նույնիսկ չեն համարում տարածաշրջան։ Օրինակ՝ մենք Մերձբալթիկան համարում ենք տարածաշրջան։ Բալթյան երեք պետություններն էլ ունեն նույն քաղաքական վեկտորը, կողմնորոշված են, եւ այստեղ նրանց միջեւ արտաքին քաղաքականության հակասություն չկա։ Գանք Հարավային Կովկաս? Վրաստանը հստակ վերցրել է արեւելյան կառույցներին ինտեգրման կուրս, ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որդեգրել է միանշանակ հստակ հակառուսական դիրքորոշում։ Ադրբեջանն ունի հստակ պրոթուրքական դիրքորոշում, չնայած նրանց պաշտոնական հայեցակարգն այնպիսին է, թե, իբր, Ադրբեջանը չեզոք, չմիացած պետություն է, բայց այսօր իրականում մեկ ազգ երկու պետություն կոնցեպցիայի իրականացման արդյունքում դարձել է Թուրքիայի պրոտեկտիատի տակ գտնվող պետություն։ Եվ հիմա Ադրբեջանի համար շատ ուժեղ պայքար է գնում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Հայաստանն, ի հակառակ Վրաստանի եւ Ադրբեջանի, ընտրել է ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը։ Ռոսաստանի հետ քաղաքական դաշինքը ՆԱՏՕ-ի անդամ ընտրման հարցադրում չի դրել իր առջեւ։ Այս առումով այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում ու նրանցի դուրս, այո, բավականին խառնում է խաղաքարտերը, եւ դժվար է հարավկովկասյան պետություններին, հատկապես՝ Հայաստանին, որն անընդհատ բախվում է լուրջ խնդիրների։ Այս առումով ի՞նչ պետք է անի Հայաստանը. այստեղ իրավիճակը փոխվում է ամեն ամիս, ամեն շաբաթ երբեմն նույնիսկ ամեն ժամ, եւ շատ դժվար է մի ընդհանուր ռազմավարություն գծել եւ գնալ 5, 10, 15 տարի այդ ռազմավարությամբ։
-Դուք ասում եք, որ Ադրբեջանը Թուրքիայի ,ազդեցությանե տակ գտնվող երկիր է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի գիծն է բռնել։ Խորհրդարանական եւ, ինչու ոչ, արտախորհրդարանական ընդդիամադիրներն ասում են, որ Հայաստանը թուրքական շահերն է սպասարկում, պռոթուրքական նախագծերով է առաջնորդվում, բայց որեւէ խոսք չեն ասում պռոռուսական նախագծերի ու ուղիների մասին։ Սա սոսկ քաղաքակա՞ն հայտարարություն է, թե՞ ամեն դեպքում Հայաստանն էլ ռուս-թուրքական տանդեմի խաչմերուկում է հայտնվել։
-Հայաստանը հայտնվել է ռուս-թուրքական հարաբերությունների հորձանուտում։ Բարդությունն այն է, որ դրանք ո՛չ դաշնակցակային են, ո՛չ էլ լիակատար մրցակցային։ Որոշ հարցերում Ռուսաստանը Թուրքիային եւ նաեւ Իրանի հետ համագործակցակային պլաններ է մշակել՝ ընդհուպ մինչեւ կոմունիկացիոն, ճգնաշամերի հաղթահարման եւ այլն։ Բայց իրականում երբեք եւ ոչ ոք էլ չի կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են լինել հավերժ ու հավատարիմ դաշնակիցներ։ Նրանց դաշնակցությունն ու մրցակցությունը միշտ իրավիճակային է։ Եվ, ահա, այսպիսի բարդ իրավիճակում երբեմն իր կամքից անկախ իշխանության մարմինները չեն կարողանում գնալ իրադարձություններից առաջ, նրանք գնում են իրադարձություններից հետո, կամ չունեն ռեսուրսներ, որոնցով կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա։ Դա ոչ միայն մեր բարդ սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված, այլ նաեւ պայմանավորված է պատերազմական իրավիճակով, ղարաբաղյան հակամարտության պահպանման խնդրով եւ այլն։
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը կարող են միանալ նախկին սովետական երկրների մեծ մասը։

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանին։ ,Հայաստանը գնալու տեղ չունի։ Դուք, ի՞նչ է, մտածում եք, թե նրանք ինչ որ մեկին պետք են։ Դա նրանք տեսան։ Ադրբեջանը այդ կոհորտայից դուրս է գալիս մի կերպ, քանի որ այնտեղ էլ շատ սխալներ են արվել։
Դա այլ հարց է։ Այնտեղ իհարկե Թուրքիան լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Թուրքիայով անցնում է նավթը, գազը։ Իսկ, ահա, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը կարծում են, որ անհրաժեշտության ուժով, տնտեսական նախ եւ առաջ, կմիանան։
Նա նաեւ նշել է, որ դրան կմիանա նաեւ Ղազախստանը, որի համար ,լավ դաս եղավե, իսկ Ուկրաինան, եթե ,սխալներ չգործենքե, 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:

 

 

 

ՆՈՐ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեք նոր տեղակալ կունենա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց նշանակելու հարցն ընդգրկված է վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում: Ըստ այդմ, թեկնածուներն են Գեւորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը: Իսկ ովքե՞ր են նրանք: Գեւորգ Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից է եղել, Սուրեն Գրիգորյանը նախկին պատգամավոր, այժմ էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է, իսկ, ահա, Ստեփան Մաչյանը ,Ճանապարհային դեպարտամենտե հիմնադրամի գործադիր տնօրենն է: Քաղաքապետարանում տիրող իրավիճակի մասին հրապարակումներ բազմիցս են լինում: Մասնավորապես, քաղաքապետի գործառույթներ ավելի շատ իրականացնում է Տիգրան Ավինյանը, այլ ոչ թե Հրաչյա Սարգսյանը, եւ այս թեկնածուներն էլ Տիգրան Ավինյանի ,մարդիկե են:

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու ,Իմ քայլըե խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: Այս մասին որոշումը ընդգրկված է վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում: Որպես հիմնավորում բերվում է ավագանու անդամի կողմից նիստերին անհարգալի բացակայելու հանգամանքը: Որոշման մեջ ասվում է. ,Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին, ինչի կապակցությամբ նշվում է. ,,Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։ Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաջարկվում է Լուսինե Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելե:




Լրահոս