ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այգավան գյուղի Արարատյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Նվեր Զ-ի վարած «ՎԱԶ 2107»  մակնիշի եւ 63-ամյա Ռաֆիկ Մ-ի վարած «ՎԱԶ 2107»  մակնիշի  ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Ռաֆիկ Մ-ի ուղեւոր, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Անիտա Մանուկյան (53 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրումը։

Լաուրա Կիրակոսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝

1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով,

2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,

3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,

4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,

5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության եւ հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաեւ իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել նաեւ վերը նշված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:s




Լրահոս