Բացահայտվել է հանցագործության 78 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9- ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, ծանր վիրավորանքի՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու ու սուտ մատնության՝ 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս