Խոյերի հանդեպ աստղերը բարեհաճ կլինեն սիրային հարցերում. փետրվարի 11-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

*Խոյ**. Ձեր հանդեպ աստղերը բարեհաճ կլինեն սիրային հարցերում: Շտապեք սիրահարվել, արդեն ժամանակն է կյանքի այդ ոլորտը եւս կարգավորելու: Հիշեք, այս փուլում սկսված սիրային հարաբերություններում նախաձեռնությունը կպահպանեք ամեն պարագայում:

**Ցուլ**. Օրը կարող է լինել բավական լարված: Սակայն գործերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Կիրակին հաջող կլինի տնային գործերով զբաղվողների համար: Երեկոյան կարող եք զբաղվել ինքներդ ձեզանով, պատրասվել գալիք աշխատանքային շաբաթին:

**Երկվորյակ**. Կիրակինկանցնի հանգիստ, առանց որեւէ անակնկալի: Շատ գործեր, որ թողել եք այսօր իրականացնելու համար բարեհաջող կերպով կավարտեք: Գերհագեցած օրը կցանկանաք ավարտել գինու կամ օղու շշի ընկերակցությամբ, սակայն հիշեք, որ նման կերպ լարվածությունից ոչ միայն չեք ազատվի, այլ նաեւ հավելյալ խնդիրներ կարող եք վաստակել:

**Խեցգետին**. Կձանձրանաք օրվա միապաղաղությունից: Փորձեք ինչ որ հետաքրքրություն գտնել` լավ ֆիլմ կամ հետաքրքիր գիրք կամ էլ այցելեք կինո ու թատրոն: Թեեւ մեծ է արկածների մեջ խրվելու գայթակղությունը, սակայն հիշեք, որ արկածախնդրությունն այսօր ֆինանսապես ձեզ նեղ վիճակի կարող է հանգեցնել:

**Առյուծ**. Այսօր ձեր հետագա կյանքի համար շրջադարձային արժեք ունեցող հնարավորություն կստանաք: Շատ կարեւոր է, որ այն ձեռքից բաց չթողնեք եւ կարողանաք տեր կանգնել այն ամենին, ինչը ձերն է: Հնարավոր են նաեւ փոքր նվերներ ստանաք ընկերներից, որոնք կուրախացնեն ձեզ**:**

**Կույս**. Այսօր դուք պարզապես սխալվելու հնարավորություն չունեք: Ցանկացած արարք, խոսք կամ նույնիսկ միտք այսօր լավ ծանրութեթեւ արեք: Հիմա ժամանակն է, որպեսզի ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբաշխման մասին եւս խոսեք ղեկավարության հետ:

**Կշեռք**. Ամեն բան չափազանց սրտին մոտ ընդունելն այսօրվա ամենամեծ սխալը կլինի,  որը թույլ կտաք: Թեեւ տհաճ միջադեպեր կլինեն, սակայն օրվա վերջում ամեն բան կհարթվի:Փորձեք ինքներդ ձեր համար հաճելի զբաղմունքներ գտնել: Ազատ ժամանակ կարող եք ֆիզիկական վարժություններով զբաղվել:

**Կարիճ**. Օրը նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար օր չէ: Որեւէ մեկի հետ մի կիսվեք ձեր պլաններով ու անելիքներով: Խորհուրդ չի տրվում նաեւ մանրուքների հետեւից ընկնելը: Ճիշտ կլինի ձեր կողմից պարզապես այսօր լինեք քաղաքավարի եւ ոչ մի լուրջ խոսակցություն չունենալ որեւէ մեկի հետ:

**Աղեղնավոր**. Այսօր դուք ինքներդ ձեր առաջ խնդիրներ կհարուցեք եւ ապա կսկսեք դրանք հաղթահարել: Հնարավոր է ոչ խելամիտ քայլերի հետեւանքով շրջապատի մարդիկ ձեզ մեղադրեն թեթեւամտության մեջ: Հատկապես հարվածի տակ են այսօր անձնական հարաբերությունները: Զերծ մնացեք արկածների մեջ խրվելուց:

**Այծեղջյուր**. Կարող եք բարդ կատարելի գործեր պլանավորել այսօրվա համար, անտեսելով, որ կիրակի է: Հաջող կանցնեն բանակցություններն ու գործնական հանդիպումները: Դուք կկարողանաք ձեզ ցուցադրել լավագույն հատկություններով: Օրը հաճելի անակնկալներ կմատուցի հատկապես սիրելի անձնավորության հետ հարաբերություններում:

**Ջրհոս**. Չափազանց լավատեսորեն եք տրամադրված: Ճիշտ կլինի  ավելի իրատեսական հայացքով նայել իրականությանը: Շատ հարցեր, որոնք թովում էր, թե պետք է ինքնաբերաբար կատարվեն, պարզապես ձախողվում են այսօր: Մի տխրեք, կյանքում այդպես էլ է լինում: Հիշեք, այն ինչ չի սպանում, զորեղացնում է:

**Ձկներ**. Այսօր ձեզանից կպահանջվի արագ կողմնորոշում  եւ ակնթարթային արձագանքում: Միանշանակ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կունենան հենց այս երկու հատկանիշները: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Խուսափեք երկրորդական ծախսերից եւ գոնե առաջիկա տասն օրերի համար վերակազմակերպեք ձեր բյուջեն:




Լրահոս