
ՀՖՖ մրցավարները Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից 12-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են տեսական և գործնական պարապմունքներ։
ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացնում ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։
Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։