Բյուջեի կատարողականը՝ Հայկ Մարությանի օրոք. որ վարչական շրջաններն են թերացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ ,729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ բյուջեի կատարողականի հաշվետվությունից։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մկն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։

Իսկ այժմ անդրադառնանք ոլորտներին. օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին բաշխվել է 915 մլն դրամ պարգեւավճար՝ նախատեսված 991 մլն դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 92,3 տոկոս, որը ավել է 2020 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 153 մլն դրամով։

«Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, եզրաքարերի վերանորոգումը՝ 84 տոկոս, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա ըստ էության Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս