ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ թվականի քարտեզներով կիրականացվի սահմանագծումը․ Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման` ընդգծելով նաև, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր։ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է 2021-ի սեպտեմբերին։

Նշենք, որ երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, թե այս  պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։ Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին սահմանագծման գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:

Հավելենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ Իսկ ահա ըստ սովետական հանրագիտարանում հրապարակված քարտեզի՝ Շուռնուխն ամբողջովին Հայաստանի տարածքում է՝ 2 կմ խորությամբ, Հայաստանի տարածքում է նաև Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 21 կմ հատվածը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն․Հ․




Լրահոս