
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նկարահանվող եւ հայկական հեռուստաալիքով ցուցադրվող «Առանց քեզ» հեռուստասերիալը, չնայած նոր էր սկսել ցուցադրվել՝ ընդամենը 20 սերիա էր հեռարձակվել հասցրել է լինել ամենապահանջված եւ քննարկվող սերիալների ցանկում: Սակայն ի զարմանս հեռուստադիտողի՝ այն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ չի ցուցադրվում, իսկ պատճառը դեռեւս անհայտ է հեռուստադիտողների համար:
ArmLur.am-ն իր ընթերցողների համար հատուկ զրուցել է «Առանց քեզ» հեռուստասերիալի սցենարիստ Անուշ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ շատ շնորհակալ է հեռուստադիտողներին անհանգստանալու համար, իսկ հեռուստասերիալը չի փակվել այն շատ շուտով կրկին լինելու է եթերում, այժմ կատարվում են սցենարային աշխատանքներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան