
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետական մարմիններում հաստիքների թիվը փոփոխել: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կփոփոխվի վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ հաստատված պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը:
Խոսքը նախարարություններին ենթակա մարմինների հաստիքների մասին է՝ քրեակատարողական ծառայության, զբոսաշրջության, անտառային, գիտության կոմիտեների եւ այլն: Այսպես, ըստ այդ փոփոխության «2183» թիվը կփոխարինվի «2081»-ով, իսկ «108» թիվը «158» թվով:
Ս.Հ.