Կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակով հատկապես շատ են վարակվում երեխաները։ Այս միտումը նկատվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում նույնպես երեխաների հոսպիտալացումների աճ է գրանցվել։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպես հասկանալ` երեխայի մոտ «Օմիկրոն» է, թե ոչ։
Հիմնական ախտանշաններն են թուլությունը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, գլխացավը, մարմնի ցավը։ Այս ախտանիշները նկատելու դեպքում Սերգեյ Սարգսյանը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի։
Բացի այս, մասնագետի խոսքով, փոքրիկների մոտ երեբեմն զարգանում է «կրուպ», «բրոնխիտ», կան նաև ականջի բորբոքման դեպքեր։
Մասնագետի խոսքով, «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին ու կորոնավիրուսի մինչ այժմ հայտնի այլ տեսակներին եւ այն կարող է զուգակցվել նաեւ այլ վիրուսների հետ:
Ի դեպ, զրույցի ընթացքում մասնագետը խորհուրդ տվեց հակաբիոտիկները չչարաշահել:
Մասնագետից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք կորոնավիրուսային հիվանդությունը երեխաների վրա ծանր անդրադառնում է, թե ոչ:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում