Օրը սկսեցի շշմելու. Արմեն Էլբակյանը՝ 68-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրը սկսեցի շշմելու: Արթնացա՛…Արթնանալը գիտես ինչ դժվար է: (ծիծաղում է) Արթնացա՛, հետո էլի արթնացա՛: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես իր խոսքը սկսեց ՀՀ վաստակավոր դերասան Արմեն Էլբակյանը, ով այսօր նշեց ծննդյան 68-րդ ամյակը:

«Եկա թատրոն, ուզում էի փորձ անել, եւ տեղի ունեցավ իմ կյանքի ամենազարմանալի անակնկալը, որը կարող էր լինել: Ինչը սունդուկյանցիները արեցին: Դահլիճում Էկրանները իջացրին, ապա իրենց մաղթանքները ասացին իմ ծնվելու առիթով, դե՛ մեկ-մեկ մարդիկ ծնվում են, եւ շատ հումորով էին արել, շատ սիրեցի: Արդեն ամաչում եմ, բայց վստահաբար կարող եմ ասել այդ ամեն ինչի մեջ ե՛ւ հումոր կար, ե՛ւ արցունք, ե՛ւ անցյալի հիշողություն: Կարճ ասած, կոլեգաներս, երիտասարդ արտիստներս ինձ նման լավ նվեր արեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ մեր թատրոնի տնօրենից՝ Վարդան Մկրտչյանից, ով այդ ամենը կազմակերպել էր»,-մեզ հետ զրույցում հուզմունքով նշում է Էդգար Էլբակյանը:

Վաստակաշատ դերասանը երազանքներ չունի, բայց ունի ասելիքներ. « Ես կարծում եմ, որ մարդը պարտավոր է ունենալ երազանքներ, բայց ապրել հանուն իր ասելիքի, եթե աշխարհին ասելիք ունի, օրինակ՝ ինչպես է վերաբերվում աշխարհում կատարվող երեւույթներին, ինչ դիրքորոշում ունի եւ ինչ է ուզում փոխանցել բոլոր մարդկանց, որոնք ապրում են նույն ժամանակի մեջ, որը որ դու ես ապրում»:

Իսկ օրվա շարունակությունը մեծ դերասանի խոսքով պլանավորել է տուն գնալ առողջների հետ զրուցել, փորձել հասկանալ, թե ինչ են երազում, ինչի համար են ապրում, իսկ հիվանդներին էլ առողջություն ցանկանանք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս