
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 34 շենքի մոտ գտնվող ավտոտնակի պատին է բախվել Սամանդ մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել է Մոսկվիչ 2141 մակնիշի ավտոմեքենայի:
Մոսկվիչ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: