ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարաթափման վտանգ՝ Երևանի կենտրոնում. Ավետ Պողոսյանն անգործության է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան 20 հասցեում արդեն մի քանի օր է, ինչ քարաթափում է: Երեկվանից այս հասցեում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայության կողմից այդ տարածքը ժապավենով առանձնացվել է:

Ասել է թե՝ Աբովյան փողոցի այդ հատվածով քաղաքացիների անցուդարձը դարձել է վտանգավոր: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Արտ Բրիջ» գրախանութ –սրճարանի անձնկազմն զբաղված է այս խնդրով զբաղվող կառույցին գտնելով: Դիմել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, Արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն նշված գերատեսչությունները դեռ նոր պետք է պարզեն՝ Աբովյան 20 շենքը ներառված է պատմամշակութային շինությունների ցանկում, ապա նոր զբաղվեն խնդրի լուծմամբ:

Թե ինչ կլինի, մինչեւ իրենց տեղից շարժվելը, դժվար է ասել: Բայց արձանագրենք, որ այս ամենը խոսում է այն մասին, որ կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն իր տեղում չէ եւ չի կատարում իր լիազորությունները:

Հ․ Գ․ Մեր հեռախոսազանգերը, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ ուղղված, անպատասխան մնացին, որը թերևս զարմանալի չէ․ դա իրենց վարքագծում սովորություն է դարձել։ Նախկինում անգամ մեր թղթակիցը մեկ անգամ գնացել է անձամբ Ավետ Պողոսյանի աշխատասենյակ, սակայն վերջինս չի բարեհաճել դուռը բացել, լրագրողի աչքերին նայել և հարցազրույց տալուց հրաժարվել ( այդ մասին փաստող տեսանյութ կա)։

Եվ հատկանշական է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմն և ղեկավարը միշտ մեր հրապարակումներից հետո են խնդիրը լուծում։

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս