
Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումները պատկանում է իրենն են, ձկներն էլ որսացել է ինքը:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։