Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իզվեստիա»-ն, այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործեի նախարարությունը:
Ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման՝ այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է անհապաղ լքել պետության տարածքը և հրաժարվել այդ երկիր ցանկացած ուղևորությունից:
Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է ռուս-ուկրաինական սահմանին լարվածության շարունակական աճով:
Երկրի ԱԳՆ-ում ընդգծել են, որ իրադրության հետագա զարգացումը մնում է անկանխատեսելի, չնայած ճգնաժամի լուծմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերին: