Երեք անգամ կերել եմ, բայց ոչինչ չեմ տեսել. Գեւորգ Մկրտչյանը՝ աղի բլիթ ուտելու եւ Սուրբ Սարգսի տոնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 12-ին հայ երիտասարդության համար խորհրդանշական օր է՝  բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, որը հարյուրամյակների պատմություն ունի: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Ավանդույթի համաձայն` ով գիշերը երազում ջուր տա, նա էլ կլինի ապագա հարսնացուն կամ փեսացուն:

Տոնի առթիվ ArmLur.am-ը զրուցել է երիտասարդ երգիչ Գեւորգ Մկրտչյանի հետ, ով մեզ հետ փոքր-ինչ հուսահատված նշեց, որ երեք անգամ կերել է եւ երեք անգամ էլ ոչինչ չի տեսել:

«Ամեն անգամ հավատով սպասում եմ, որ գոնե այս անգամ կտեսնեմ, այդպես էլ չի ստացվում: Անկեղծ ասած, երեկ մոռացել էի, որ այսօր Սուրբ Սարգիսի տոնն է, միայն երեկոյան եմ իմացել, երբ մայրս հիշեցրեց»,-մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մկրտչյանը՝ հավելելով, որ  օրվա հետ կապված այլ պլաններ չունի, ինչպես միշտ աշխատանքային կլինի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս