Փետրվարի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
Թեստավորում 497
Հաստատված դեպք 223, այդ թվում երեխաներ
Մահվան դեպք 1
Ստացիոնար բուժվողներ 47
«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է ԱՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում: