Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 203 766-ով՝ հասնելով 13 935 560-ի, հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 18597, ինչը 3,55%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ (19281)։
Մեկ օրում ապաքինվել է 112 658 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 134 291:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 729-ով՝ հասնելով 339 542-ի: