Ավտոպատահար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. 5 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 21-րդ կմ-ին ՈւԱԶ-452 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի, ապա` ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի:ՎԱԶ-2106-ի վարորդը` 1979 թ. ծնված Մհեր Օհանյանը, ուղևորները` 1989 թ. ծնված Արկադի Թադևոսյանը, 1986 թ. ծնված Արա Թադևոսյանը, 1966 թ. ծնված Կարեն Բադալյանը և ՈւԱԶ-452-ի ուղևոր, 1984 թ. ծնված Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են, իսկ ՈւԱԶ-452-ի վարորդը և ուղևորը, ՎԱԶ-2106-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:




Լրահոս