Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մարտի 12-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնակա ն Բեզիրգեն Կարաևը։
Նախագահ կարող է ընտրվել Թուրքմենստանի այն քաղաքացին, որը ծնվել է Թուրքմենստանում, ում քառասուն տարին լրացել է, տիրապետում է պետական լեզվին, նախորդ տասնհինգ տարիներին մշտապես բնակվել և աշխատել է Թուրքմենստանում։
Թուրքմենստանի նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից՝ յոթ տարի ժամկետով:
Թուրքմենստանում նախագահական վերջին ընտրությունները կայացել են 2017 թվականին: Ըստ օրենքի՝ հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականին։