Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1574 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 հազար 379 դեպք, որից 373 հազար 306-ը`առողջացման, 8167-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 333 բուժառու:  Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում կատարվել է 5189 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1574 նոր դեպք, առողջացել է 3034 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 824 հազար 209-ի:




Լրահոս