Փետրվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 430 թեստավորում: Հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Ստացիոնար բուժվողների թիվը 50 է։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և իրենց հարազատների առողջությունը: