ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրաշարժը՝ վրացական հեռուստաալիքի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական սահմանային գոտում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հզոր ցնցումների տեսանյութը հրապարակվել է Newsach/Dvach Telegram ալիքում։

 

Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները երկրաշարժը զգացել են տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Մոսկվայի ժամանակով 21։25-ին)։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժից։

Ցնցումն արձանագրվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան։




Լրահոս