![](https://armlur.am/wp-content/uploads/2022/02/273685469_289005696658413_8615311371392378199_n.jpg)
Երեկ՝ ժամը 22:25 -ին Հայաստանում գրանցվել է ուժգին երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ArmLur.am-ը այսօր հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար՝ ինչ են զգացել եւ որտեղ են եղել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան