Ընդդիմադիր պատգամավորի նոր նախագիծը. որ զինծառայողներն արտոնություն կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, որի համաձայն ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության իրավունք կտրվի`

1. զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին,

2. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Պատգամավորը նշում է, որ նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում նպաստել զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների՝ պահեստազոր տեղափոխված զինծառայողների նոր մասնագիտացման ձեռքբերմանը եւ քաղաքացիական կյանքին ավելի հեշտ հարմարվելուն, սոցիալական խնդիրների առաջացման կանխարգելմանը՝ արդյունքում հասնելով նշված զինծառայողների արտագաղթի հավանականության նվազեցմանը:

Ն.Հ.




Լրահոս