ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մեղադրվում է այն հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար, որ նա 2021 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որպես մաքրուհի «Անի Պլազա Հոթել» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի 19-րդ հասցեում գործող հյուրանոցում աշխատելու ընթացքում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված 2021 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, գտնվելով Արմեն Սարոյանի կողմից վարձակալված թիվ 209 հյուրանոցային համարում, մաքրություն կատարելու ժամանակ, օգտվելով նշված սենյակում միայնակ լինելու և սենյակում առկա չհրկիզվող պահարանի դռան բաց լինելու հանգամանքից, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բացել է պահեստարան հանդիսացող չհրկիզվող պահարանի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 290.856 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար գումար։
Ք.Մ