ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: «44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինի իշխանության», – ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հայտարարեց, թե իրենք նույնպես չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ «Իմ հիմնական նապատակներից մեկն այս պատերազմի հանգամանքերը բացահայտելն է, բայց խնդիրն այն է, որ այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է երկիրը, այս ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է ամբողջ ճշմարտությունը բացահայտել», – նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս