Արմեն Ստեփանյանը 2021թ.-ի մուտք է գործել Մեծամոր քաղաքի «Սուրբ Ղազար» եկեղեցու բակային տարածք, որտեղ պատուհանի ապակին կոտրելու և ձեռքը ներս մեկնելու եղանակով բացել է եկեղեցու դիմաց գտնվող մոմավաճառի կրպակի պատուհանը և որտեղով ապօրինի մուտք գործել ներս, գումար գտնելու նպատակով խառնել է կրպակի ներսում գտնվող իրերը, սակայն ոչինչ չհայտնաբերելով դուրս է եկել կրպակից, այնուհետև մոտեցել է եկեղեցու մուտքի դռանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել է եկեղեցու մուտքի դռան փայտյա տակադրակը և փականը՝ փորձելով բացել այն, սակայն հաջողության չհասնելով՝ մոտեցել է եկեղեցու աջակողմյան հատվածի բարձր պատուհանին, ներքևից քարեր նետելով կոտրել նշված պատուհանի ապակին, որից հետո պատերից բռնվելով փորձել է հասնել այդ պատուհանին, սակայն կրկին հաջողության չհասնելով՝ մոտեցել է եկեղեցու ետնամասի մետաղյա ճաղավանդակներով պատուհանին,
պատուհանի ճաղավանդակներից կախվելով բարձրացել եկեղեցու գմբեթի մոտ, հրելով բացել է գմբեթի պատուհանները և այնտեղով ապօրինի մուտք է գործել եկեղեցու ներս, որտեղ կախվել է գմբեթի հատվածում ամրացված մեծ ջահից և այն վնասելով ցատկել է եկեղեցու սրահի հատված, այնուհետև գումար գտնելու նպատակով սկսել է խառնել եկեղեցու սրահի ու մյուս սենյակների իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամքներում ոչինչ չհայտնաբերելով ու չհափշտակելով՝ եկեղեցու սենյակներից մեկում հայտնաբերել է մետաղյա աստիճան, որը մոտեցրել է իր կողմից կոտրած ապակիներով պատուհանին, աստիճաններով բարձրացել և դուրս գալով նշված պատուհանից՝ հեռացել է, իսկ այդ ընթացքում մոմավաճառի կրպակի պատուհանի ապակին, եկեղեցու մուտքի դռան փայտյա տակադրակն ու փականը, եկեղեցու աջակողմյան հատվածի բարձր պատուհանի ապակին և գմբեթի հատվածում ամրացված մեծ ջահը դիտավորյալ վնասելու հետևանքով Հայ առաքելական եկեղեցու «Արմավիրի» թեմին պատճառել է զգալի չափերի՝ ընդհանուր 73․000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ք.Մ.