Այսօր Բարձարագույն դատական խորհրդում կայանալու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի մասով առաջին դատական նիստը:
ArmLur.am-ը գրել էր, որ դատավոր Վազգեն Ռշտունու դեմ վարույթը հարուցվել է նախարարության մեկ աշխատակցի զեկուցագրի հիման վրա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախարարության մի շարք աշխատակիցներ հրաժարվել են զեկուցագիր ներկայացնել՝ նշելով, թե այդպիսի թեմայի մեջ չեն ցանկանում մտնել: Սակայն նախարարությունում գտել են լուծումը եւ մի աշխատակցի, որը ժամանակավոր պաշոնակատար է նրան համոզել են, եւ նա ներկայացրել է զեկուցագիր, ինչի արդյունքում դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել:
Ք.Մ