
Այսօր ՀՀ Կոտայքի եւ Լոռու մարզերի անասնաբույժները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ: ArmLur.am-ի հետ զրույցում անասնաբույժները հայտարարեցին, որ հրաժարվում են պայմանագիր կնքել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Նրանք պահանջում են նախարարությունից վերանայել ՊՈԱԿ-ի առաջարկած աշխատանքային պայմանները, քանի որ աշխատավարձը բավականին ցածր է, տրանսպորտային միջոց չեն տրամադրվում անասնաբույժներին՝ գյուղից գյուղ տեղափոխվելու համար: Նրանք քաղաքացիների տներ այց անում են իրենց միջոցների հաշվին: Բացի այս, չեն օգտվում բժշկական ապահովագրությունից:
Ս.Հ.
Հ.Հ.