ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը ներկա չէ ԲԴԽ նիստին : Վերջինս թեստ է հանձնել եւ վարակվել է կորոնավիրուսով:

Այսօր Բարձարագույն դատական խորհրդում ընթանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի մասով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել:




Լրահոս