ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծածկադմփոց են անելու. Արցախի պատգամավորը՝ պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի հանգամանքներն իշխանությունը միայնակ՝ առանց ընդդիմադիրների կքննի: Խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հենքի վրա ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի հետևյալ պատճառաբանությամբ՝ հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը:

Նույն տեսակետն են հայտնում նաև Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորները: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ArmLur.am-ին ասաց, որ հանձնաժողովը պատերազմի հանգամանքների մասին ոչինչ էլ չի բացահայտելու, ու ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու:

Սա, նրա համոզմամբ, իրականությունը ծածկադմփոց անելու հերթական քայլն է: Պատգամավոր Գալստյանը չի բացառում, որ Արցախի իշխանությունները նույնպես, հետևելով հայաստանյան գործընկերներին, քննիչ հանձնաժողով ստեղծելու ցանկություն ունենան: Ցանկությունն ու նպատակները, մեր զրուցակցի գնահատմամբ, նորից նույնն են լինելու՝ արդարանալու ու սրբագրելու թույլ տված ակնհայտ ու անթույլատրելի սխալները:

Սևակ Վարդումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս