Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 15-ին, կքննարկվի «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այն, ըստ նախապես հայտարարվածի՝ վաղվա՝ փետրվարի 16-ի լիագումար նիստի ժամանակ չի քննարկվի, քանի որ դեռևս հստակ չէ՝ նիստ կգումարվի՞, թե՞ ոչ:
Արցախի ԱԺ պատգամավորները սակայն մեզ հետ զրույցում նշեցին, որ օրինագիծն փետրվար ամսվա ընթացքում պարտադիր պետք է քննարկեն ու անեն ամեն բան, որ այն նաև ընդունվի։
Նշենք, որ «Բռնազավթված տարաքների մասին» օրինագիծն արդնեն հասանելի է Արցախի խորհրդարանի պաշտոնականում կայքում:
Ըստ նախագծի՝ շրջանառության մեջ դրված տարբերակի՝ «բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը»: Բացի վերոնշյալ դրույթն` այն սահմանում է, թե որոնք են բռնազավթված տարաքները, նշում՝ այդ տարածքներում ինչպես են իրականացվում մարդու իրավունքների մշակութային և բնության ժառանգության պաշտպանությունը, հստակեցնում՝ տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումները և այլն։
Սևակ Վարդումյան