
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: