Այսօր Բարձարագույն դատական խորհրդում կայանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի մասով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ., Հ.Հ.