ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցանկացած ելքի ես պատրաստ եմ, չեմ պատրաստվում լռել. Վազգեն Ռշտունի 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բարձարագույն դատական խորհրդում կայանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի մասով առաջին դատական նիստը:

ArmLur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ Արդարադատության նախարարությունը միջնորդություն ներկայացրեց՝ ստուգել Վազգեն Ռշտունու պետական սահմանը հատելու դեպքերը: Վազգեն Ռշտունին ասաց, որ պատրաստ է տրամադրել իր անձնագիրը:

Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս