
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-ից 14-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։ 34 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 82-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։