ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ սպասել Ուկրաինայում, և որոնք կլինեն Հայաստանի քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Եվ չնայած ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը եւ մոտ չորս տասնյակ այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Ուկրաինայից, սակայն  Հայաստանն առայժմ կոչ չի արել իր քաղաքացիներին հեռանալ այդ երկրից:

Միայն երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»:

Արևմտյան երկրները շարունակում են Ուկրաինայի շուրջ բանակցությունները տարբեր հարթակներում` փորձելով դիվանագիտական լուծում տալ ստեղծված աննախադեպ ճգնաժամին։ Օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը  Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ վեց ժամ տևած բանակցություններից հետո մեկնեց Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքը ահազանգում է, թե Մոսկվան հսկայական զինուժ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և ամեն պահ կարող է հարձակվել հարևանի վրա։ Մոսկվան հավաստիացնում է, թե պատերազմ չի ուզում, միաժամանակ պահանջում, որ արևմտյան երկրները «անվտանգության երաշխիքներ» տրամադրեն Մոսկվային, այդ թվում՝ փակելով դեպի ՆԱՏՕ ճանապարհը Ուկրաինայի համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է այդ պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս