Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։
Հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին. իսկ ինչ սպասել այդ օրը:
Մանրամասները` տեսանյութում
Ն.Հ.