ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրն առանց քֆուր չեմ կարող սկսել». Նիկոլ Փաշինյանին դեմ խոսելու հետեւանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Այսպես. Հայկ Բաղդասարյանը, ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանին, հանրային գործունեությամբ պայմանավորված հայհոյելու և նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, ծանր վիրավորանք հասցնելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 08:06-ին, «Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել» գրառմամբ «Լայֆ Նյուզ» լրատվական գործակալության կայքէջում առկա նյութը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու եղանակով տեղադրել է իրեն պատկանող «Հայկ Բաղդասարյան» անվամբ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, և ծայրահեղ անպարկեշտ բառի գործածմամբ այն վերնագրել է «Օրն առանց քֆուր չեմ կարողանում սկսել, էդ 7.000.000 դոլարն ուղղեիր սպառազինությանը, այ……» վերնագրով և տարածել նկարագրված ծանր վիրավորանք պարունակող նյութը:

Ք.Մ.




Լրահոս