ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ պետի տեղակալից մինչև պատգամավոր. ինչպես է փոխվել Արմեն Խաչատրյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրում ուշագրավ տեղաշարժեր են եղել: ArmLur.am-ը ուսումնասիրել է պատգամավորի ներկայացրած հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից: Նշենք, որ նա 2013-2018թթ.-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ է եղել, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

2017 թվականի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում նշված է, որ ունի 15 մլն դրամ: Ի դեպ, այդ տարի նրա ամսական աշխատավարձը կազմել է 805 հազար դրամ: Շարժական եւ անշարժ գույքի մասին որեւէ տեղեկություն չկա: Բայց նույն տարվա պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Խաչատրյանն ունի 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին:

Նշենք, որր 2018 թվականին պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում Խաչատրյանի ունեցած դրամական միջոցը կազմել է 5 մլն դրամ, Vaz 2106-ը եւս պահպանվել է: Այս մակնիշի ավտոմեքենան Խաչատրյանն ուներ նաեւ 2019 թվականին, 5 մլն դրամի դրամական միջոցներ:

Բայց ուշադրություն. 2020 թվականի սկզբին Խաչատրյանի բանկային հաշվին եղել է 53 հազար դոլարի չափով գումար, որը տարեվերջին դարձել է 23 հազար դոլար: Թե որտեղից պատգամավորին այս գումարը կամ ինչ է արել նա 30 հազար դոլարով, հայտնի չէ, մանրամասները չկան հայտարարագրում: Նրա՝ որպես պատգամավոր՝ ամսական աշխատավարձը 2020 թվվականին կազմել է 750 հազար դրամ:
Խաչատրյանի 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում չի բացակայել նաեւ 1986 թվականի սկզբի արտադրության Vaz մակնիշի մեքենան: Այն պահպանվել է նաեւ տարեվերջին:

Բանկային հաշիվներին 2020 թվականի սկզբին Խաչատրյանն ունեցել է 121 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 445 հազար դրամ, 23 հազար դոլար, որը տարեվերջին չի եղել եւ տարեվերջին ավելացել է 1 մլն 812 հազար դրամ, որը նրա կենսաթոշակն է: Այսինքն բացի աշխատավարձից Խաչատրյանը ստացել է ամսական 151 հազար դրամի չափով կենսաթոշակ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Խաչատրյանը «Հայբիզնեսբանկ»-ից ստացել է 40 հազար դոլարի չափով փոխառություն: Իսկ ամսական աշխատավարձը կազմել է 675 հազար դրամ:

Պատգամավորի կինը՝ Մարիամ Մինասյանը, հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 145 հազար դրամ: Իսկ ունեցած դրամական միջոցը կազմել է 2 մլն դրամ: Կնոջ 2018 թվականի հայտարարագիրը բացակայում է: 2019 թվականին կնոջ դրամական միջոցը կազմել է 200 հազար դրամ, բանկերից մեկում ունեցած փոխառության չափը կազմել է 1.1 մլն դրամ: 2019-ին նրանք ամսական ստացել են 145 հազար դրամ, որը նա ստացել է Երեւանի զինվորական հերթափոխի պետական մարզային քոլեջ ՊՈԱԿ-ից: Պատգամավորի կինը 2020 թվականին բանկային հաշվին ունեցել է 3 մլն 215 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Այսինքն մեկ տարվա մեջ պատգամավորի կնոջ աշխատավարձը զգայի բարձրացել է՝ տարեկան 1 մլն 740 հազար դրամից դարձել է 3 մլն 215 հազար դրամ: Այսինքն ամսական 145 հազար դրամից դարձել է 267 հազար դրամ:

Կանխիկ գումար եւս ունեցել է, որը կազմել է 500 հազար դրամ: «Պատգամավորի կինը «Ֆաստ Կրեդիտ»-ից ստացել է 250 հազար դրամ:
Պատգամավորի որդին՝ կրտսեր Խաչատրյանը, իր՝ 2020 թվականի հայտարարագրում ներկայացրել է, որ ունի 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2019 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա տղան՝ Էդուարդ Խաչատրյանը, 2020 թվականին կանխիկ գումար ունեցել է 1 մլն ռուսական ռուբլի, բանկային հաշվին եղել է 1.4 մլն դրամ: Իսկ հայտարարագրած եկամուտը սեփական աշխատավարձն է, որը կազմել է ամսական 200 հազար դրամ. նա այն ստացել է «Գուդկրեդիտ ՈՒՎԿ»-ից: Դստեր կանխիկ դրամը կազմել է 300 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս