Կրակոցներ Արցախի պողոտայի բակում. ինչու են ինքնաձիգով և որսորդական հրացանով կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտա 6/1 հասցեի դիմաց կատարել է խուլիգանություն, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել, պահել է ռազմամթերք, հրազեն և պայթուցիկ նյութեր:

Եվ այսպես. Երևան քաղաքի Արցախի պողոտա 6բ շենքի 53-րդ բնակարանի բնակիչ Արմենակ Ղևոնդի Խաչատրյանը 2021 թվականի ապրիլի 17֊ին’ առավոտյան դուրս է եկել տանից և գնացել է Երևան քաղաքի Արցախի պողոտա 6/1 հասցեին հարակից գտնվող իր արհեստանոց, որտեղ միայնակ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո լիցքավորել է իր կողմից նույն արհեստանոցում պահված «иж-18е» տեսակի որսորդական ողորկափող մեկփողանի հրացանը և «АКС-74У» տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգը, ապա նույն օրը’ ժամը 11:15-ի սահմաններում, դուրս է եկել արհեստանոցից և I նշված լիցքավորված զենքերը պահելով իր երկու ձեռքերում՝ խուլիգանական մղումներով’ իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հանրային վայրում՝ բնակելի տների մոտ, ինքնաձիգով և որսորդական հրացանով կրակոցներ է արձակել դեպի օդ ուղղությամբ՝ այդ կերպ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչի հետևանքով շրջակայքում գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի, տագնապի ու անհանգստության մթնոլորտ:

Ք.Մ.




Լրահոս