ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճի մասնակիցներին զինաթափել են և մեքենայով հանդերձ բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդիկ են հավաքվել և պատրաստվում են վիճել:

Ստացված տեղեկությունների համաձայն ՝ նրանք զինված էին, ապօրինի զենք-զինամթերք կար նաև նրանց «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենայում:

Րոպեներ անց նշված հասցեից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվեց հինգ անձ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, չորսը՝ Վանաձորի բնակիչներ:

Վանաձորցիներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և 3 փամփուշտ:

Մեքենայի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարը ջնջված «Մակարով» տիպի ատրճանակ ՝ լիցքավորված 6 փամփուշտով:

Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։




Լրահոս